ՀՀ տնտեսության վրա ճգնաժամը կտրուկ կազդի գարնանը, կարծում է “Միկա Լիմիթեդի” նախագահը

27.11.2008 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմավիա” ազգային ավիափոխադրողը շուտով ձեռք կբերի նոր Boeing 777 կամ Airbus 330 ինքնաթիռ##` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ չվերթներ կատարելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ավիաընկերության ղեկավար, ՙՄիկա Լիմիթեդ՚ հոլդինգի նախագահ Միխայիլ Բաղդասարովը:

“Արմավիայի” Երեւան-Լոս-Անջելես եւ Երեւան-Նյու Յորք կանոնավոր չվերթները կմեկնարկեն 2009 թվականի ապրիլից:

Պատասխանելով համաշխարհային շուկայում վառելիքի գների էական անկման լույսի նեքո Հայաստանում ավիատոմսերի գների աննշան էժանացման պատճառի մասին հարցին` Միխաիլ Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ տոմսերի գները շուտով կիջնեն: Նա նշել է, որ “Արմավիան” մեկ տոննա ավիավառելիքը գնում է դեռեւս $1460-ով, իսկ Եվրոպայում եւ Ռուսաստանում դրա մեկ տոննան ընկերությունները ձեռք են բերում համապատասխանաբար $800 եւ $1100-ով:

Միխաիլ Բաղդասարովը հայտնել է առաջիկայում Հայաստանում բենզինի գնի նվազման մասին` պարզաբանելով, որ ներկայումս ներկրողներն իրացնում են Վրաստանում օգոստոսյան իրադարձությունների ընթացքում ձեռք բերած պաշարները:

Պատասխանելով “Արմավիայի” վրա համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ հարցին` ձեռնարկատերն ասել է, որ ընկերությունը ոչ միայն իր վրա բացասական ազդեցություններ չի զգում, այլեւ ակտիվորեն զարգանում է: Միաժամանակ, Միխայիլ Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ հայաստանյան տնտեսության վրա ճգնաժամը կտրուկ ազդելու է հաջորդ տարվա գարնանը եւ քննադատության է ենթարկել կառավարության` հարկերի նվազեցման փոխարեն հարկային վարչարարության խստացմանն ուղղված քայլերը: “Հայաստանը բացարձակապես գրավիչ չէ արտասահմանյան ներդրումների համար”,- ասել է Միխայիլ Բաղդասարովը:

Դիտում՝ 7048
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW