Յունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ եւ անվտանգ անհպում վճարումներ կատարել Android եւ WearOS համակարգերով աշխատող սարքերով:Ինչպես նշել են բանկում, քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը եւս այսօր է գործարկվել, եւ վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։Անվտանգության մի քանի մակարդակների եւ Յունիբանկի քարտի պաշտպանվածության շնորհիվ Google Pay-ով վճարումներն ավելի ապահով են: Google Wallet-ին կցված քարտով վճարումների ժամանակ գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token) միջոցով: Թոքենը կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Անգամ հեռախոսի կորելու դեպքում քարտապանը կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ կիրառելու կամ անձնական տվյալները ջնջելու համար:«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ եւ անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշել է Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին եւ վստահ լինել, որ գնումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են եւ պաշտպանված»:«Մեր հաճախորդների համար գնալով ավելի ընդունելի է դառնում թվային ապրելակերպը, եւ մենք նպատակ ունենք ճկունություն ցուցաբերել նրանց կարիքները բավարարելու հարցում: Մենք ուրախ ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել նոր թվային եւ հուսալի վճարման տարբերակ՝ ամենօրյա գործարքներն ավելի հեշտ եւ հարմարավետ դարձնելու համար: Դրա համար պարզապես պետք է կցել Visa քարտը Google Pay-ին եւ սկսել կատարել անհպում վճարումներ հեռախոսով»,- ասել է Յունիբանկի պրոցեսինգի սպասարկման եւ վճարային համակարգերի վարչության պետ Գայանե Մինասյանը: *Google Pay-ը եւ Google Wallet-ը Google LLC-ի ապրանքային նշաններն են: Tweet Դիտում՝ 18920