Քննարկվել են Հայաստան-ԵՆԲ համագործակցության հեռանկարները

17.01.2023 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Միաչյա Չուրա #Եվրոպական ներդրումային բանկ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Միաչյա Չուրային:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Մտքեր են փոխանակվել, մասնավորապես, Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքի շուրջ:

Փոխվարչապետը կարեւորել է ԵՆԲ դերը վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում եւ ներկայացնել կառավարության համար առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր է խորացնել բանկի հետ հետագա համագործակցությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում Հայաստանի մասնակցության ու ԵՆԲ հետ համագործակցության հեռանկարները:
Դիտում՝ 2343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW