Երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների կարգավիճակի մասին Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) դիմում գրելու եւ համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլեւս չկա։ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կարգավորումը կատարվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 եւ 37 կետերի: Ինչպես նաեւ հավելված 4-ի, համաձայն որի երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 եւ 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Նշվում է, որ բացառություն է կազմում 339 տրանսպորտային միջոց, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման եւ ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն (ցանկը կցվում է):Նշված 339 տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025թ. հունվարի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:«Անհրաժեշտ է ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը կից ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում եւ դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Մնացած բոլոր դեպքերում վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023թ.-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 26863