Իդրամն ամփոփել է 2022 թվականը: Կրկնապատկվել է վաճառակետերի թիվը, որտեղ կա Իդրամելու հնարավորություն․ այժմ կարելի է անհպում վճարել ավելի քան 14․000 վաճառակետում եւ 1000-ից ավելի առցանց խանութում՝ չմտածելով վճարումների անվտանգության, դրամապանակը կամ քարտը մոռանալու մասին։Իդրամից հայտնել են, որ գրանցված օգտատերերի ընդհանուր թիվը 1․5 միլիոնից ավելի է:Idram&IDBank հավելվածով կատարված QR-վճարումների թիվն անցնում է 3․000․000-ից, բոլոր վճարումների թիվը միասին կազմում է 55․000․000, իսկ Rocket Line-ից օգտվել է ավելի քան 50․000 հաճախորդ՝ ստանալով իր ցանկացած ապրանքը նույն պահին, վճարելով ավելի ուշ, ընդհանուր կատարվել է 950․000 վճարում։ 2022 թվականին Իդրամն էլ ավելի լայն տարածում է գտել Հայաստանի մարզերում․ Իդրամով արդեն կարելի է վճարել Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի եւ մյուս մարզերի վաճառակետերի մեծ մասում։ «Չսահմանափակվելով մեր պետության տարածքով՝ փոխըմբռնման հուշագիր ենք կնքել Visa ընկերության հետ՝ նպատակ ունենալով համագործակցել Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 98 երկրի շուկաներում՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:2022-ին, ի նպաստ մեր հաճախորդների, սկսել ենք համագործակցել IDplus լոյալության հարթակի հետ։Աշնանը հայտարարել ենք մեր կրտսեր հավելվածի՝ Իդրամ Ջունիորի ծննդյան մասին․ Ջունիորը դեռ կհասցնի ինքնուրույն պատմել ամենը, բայց այդ մասին՝ առաջիկայում:Անցյալ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «#ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում Իդրամի եւ IDBank-ի ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։ Մի դրամի ուժը նախաձեռնությամբ արդեն հատել ենք 111 մլն դրամի սահմանը։ Այս տարի աջակցել ենք 9 հիմնադրամի։ Համոզված ենք, որ այս տարի նորարար նախաձեռնություններն ու բարի գործերը կբազմապատկենք՝ մեր գործընկերների եւ հաճախորդների հետ միասին նոր նշաձողերի հասնելով»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 35597