Ռուբեն Վարդանյան. Արցախում սննդի եւ վառելիքի խնդիրներ կան

22.12.2022 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #սնունդ #վառելիք
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «իրավիճակը ծանր է, կան խնդիրներ սննդի եւ վառելիքի հետ»:

Նա արցախցիներին կոչ է արել հավատալ, որ իշխանություններն անում են ամեն հնարավորը, որպեսզի լուծումներ գտնեն եւ դուրս գան Ադրբեջանի կազմակերպած շրջափակումից:

«Սակայն այդ լուծումները չպիտի արվեն մեր արժանապատվությունը կորցնելու հաշվին: Մենք չպետք է գնանք այնպիսի քայլերի, որոնք կարող են ապագայում վտանգել հանգիստ ապրելու մեր իրավունքը», - ասել է Ռուբեն Վարդանյանը:
Դիտում՝ 1982

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW