Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հատնել են, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի դրական դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ նրանց միջեւ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման եւ փոխադրումների կազմակերպման հետ։«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 3200