Տրանսպորտային միջոցներ ներմուծողները կազատվեն անհարկի ֆինանսական կորուստներից

01.12.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տրանսպորտային միջոց #ներմուծում
Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը եւ այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:

Որոշման արդյունքում, տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական եւ իրավաբանական) անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից եւ անհարկի ֆինանսական կորուստներից:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում՝ Երեւանում), ինչից հետո նոր միայն տրանսպորտային միջոցը մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։  

«Շատ հաճախ ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցները սահմանից մինչեւ մաքսային ձեւակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական եւ ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տրանսպորտային միջոցը սարքին վիճակում է եւ հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձեւակերպման վայր»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ՀՀ սահմանին մաքսային մարմիները կլիազորվեն ՀՀ ներմուծվող եւ պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։
Դիտում՝ 7559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW