Վրաստանի Ազգային բանկի արտարժութային պահուստները կրճատվել են շուրջ $90 մլն-ով

13.11.2008 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկի /ՎԱԲ/ արտարժութային պահուստները տարեսկզբի համեմատ կրճատվել են $89 մլն-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՎԱԲ մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ ՎԱԲ պահուստները կազմել են $1 մլրդ 272,1 մլն:

Վրաստանի Ազգային բանկի միջազգային պահուստների առավելագույն մակարդակն այս տարի գրանցվել էր ապրիլի 30-ին, երբ դրանք հասել էին $1 մլրդ 910,3 մլն նիշին, իսկ նվազագույնը` ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը` $1 122,9 մլն:

Դիտում՝ 7140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW