Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

17.11.2022 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #«4090 Բարեգործական» #Հրաչ Սաֆարյան
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) աջակցությամբ հայրենիքի պաշտպան եւ ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն է ստացել շարունակել ուսումը եւ արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։

Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի բանկերի միության եւ «4090 Բարեգործական» հիմնադրամի միջեւ հաստատված համագործակցության շրջանակում։

«Հրաչ Սաֆարյանը մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Այն ինչ նախկինում տեսել էր ֆիլմերում ու կարդացել գրքերում, նրան վիճարկված էր տեսնել սեփական աչքերով։ Ու չնայած այս ամենին՝ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հրաչը շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի»,- ասված է ՀԲՄ հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 7710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW