Նոյեմբերի սկզբին Երեւանում կայացել է Fintech360 միջազգային համաժողովը, որին մասնակցել է տարբեր երկրների բանկային, ՏՏ, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, մասնագիտացված ասոցիացիաների 200 ներկայացուցիչ։Ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում արդի միտումների եւ նորարարությունների քննարկման միջազգային հեղինակավոր հարթակ դարձած Fintech360 համաժողովն անցկացվել է Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:Յունիբանկից հայտնել են, որ Fintech360-ի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Խաչատրյանին եւ Դավիթ Սահակյանին ուշադրության եւ աջակցության համար՝ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշել է Հայաստանի բարձր ներդրումային գրավչությունը եւ թափանցիկ ու բաց տնտեսական քաղաքականությունը։Նշվում է, որ համաժողովի գործնական ծրագիրը բացել է Էլեկտրոնային փողերի եւ դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը՝ ներկայացնելով բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում։Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կիսվել է արհեստական բանականության բազայի վրա հիմնված սքորինգի ներդրման հաջող փորձով: Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ ավտոմատացրեց առանց գրավի սպառողական վարկերի հայտերի ուսումնասիրությունը եւ բացառեց որոշում կայացնելիս մարդկային գործոնը: AI տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը երկու անգամ բարձրացրեց վարկային պորտֆելի որակը՝ հաստատելով ստացած հայտերի ավելի քան 50%-ը:Բանկային ոլորտում AI եւ նեյրոնային ցանցերի գործնական կիրառման թեման շարունակել է Արհեստական բանականության զարգացման լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Ռոբերտ Վասիլեւը։DPP Group-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Home Credit բանկի նախկին տնօրեն Դմիտրի Պեշնեւ-Պոդոլսկին հանդես է եկել վերջին ժամանակների ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ ապառիկ վճարման ծառայությունների վերաբերյալ՝ «BNPL-ը համաշխարհային շուկայում. Առաջին հիասթափությունները եւ անորոշ ապագան» զեկույցով:Մեկ այլ արդիական թեմա է բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների պրակտիկայում տվյալների օգտագործման հեռանկարները: Digital Caramel-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը, OpenBusiness-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Յուլյա Լոկոտկովան եւ Ucom-ի ֆինանսական տնօրեն Սիմոն Առաքելյանը քննարկել են Big Data-ի ընձեռած հնարավորությունները ֆինանսական հաստատությունների հաճախորդների վարքագծային բնութագրերը վերլուծելիս:Earlyone-ի հիմնադիր եւ տնօրեն Գեւորգ Սաֆարյանը ներկայացրել է «Հաճախորդների փորձը phygital-ում. մանրածախ բանկերի ապագան» զեկույցը:Հաղորդվում է, որ պանելային քննարկումները Fintech360 համաժողովի ծրագրի կարեւոր մաս էին կազմում: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացրել անհպում վճարումների եւ մոբայլ ծառայությունների զարգացմանը նվիրված քննարկումը։ Պանելի մոդերատորն էր Վիկտոր Դոստովը։ Քննարկմանը մասնակցել են ArCa վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը եւ STAK Money Transfer-ի խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը։Մեկ այլ պանելային քննարկում, որը վարում էր OpenBusiness-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Յուլյա Լոկոտկովան, կենտրոնացած էր նեոբանկերի ապագայի վրա: Bedford Pay LTD-ի տնօրեն Վլադիսլավս Բորովիկսը, ECA Countries-ի գործադիր տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը եւ Դմիտրի Պեշնեւ-Պոդոլսկին կարծիքներ են փոխանակել այս թեմայով:Նշվում է, որ Համաշխարհային գլոբալիզացիայի միտումը նույնպես օրակարգում էր, որը ներառում էր բարձր մասնագիտացված մոբայլ հավելվածների վերափոխումը մարքեթփլեյսների եւ բանկային էկոհամակարգերի: Ինտեգրման հեռանկարները եւ արագ փոփոխվող տնտեսական լանդշաֆտին հարմարվող բանկերի խնդիրներն իրենց զեկույցներում քննարկել են WaveAccess-ի նախնական վաճառքի մենեջեր Սերգեյ Պոնոմարենկոն, ECA երկրների կառավարիչ տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը, Skolkovo Fintech Hub-ի տնօրեն Պավել Նովիկովը:Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը կիսվել է իր գործնական փորձով՝ խոսելով, թե ինչպես են փոխվում աշխատանքային միգրանտների կարիքները թվայնացման դարաշրջանում։ Նա նշել է, որ եթե 2021 թվականին Յունիստրիմում օնլայն ծառայության մասնաբաժինը կազմում էր 41%, ապա 2022 թվականին այն արդեն կազմում է 55%։ Այս տարի մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվն ավելացել է 8 անգամ։«Կանաչ» ֆինտեխը ESG օրակարգի շրջանակում. սա պանելային հերթական քննարկման թեման էր, որը վարում էր ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը։ PwC Armenia-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը, Climate Finance and Institutes-ի ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, Յունիստրիմ բանկի Խորհրդի անդամ Ելենա Ռեչկալովան խոսել են «կանաչ» ներդրումների շուկայի արագ աճի եւ զարգացման մասին։«Ներդրումային հնարավորությունները եւ արժեթղթերի շուկաները» քննարկման շրջանակում էլ տեղի է ունեցել մտքերի ինտենսիվ փոխանակում։ Մոդերատորի դերը ստանձնել էր FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցել են POD Consulting FFF-ի տնօրեն Ֆիլիպ Դելմոտը, BPIFRANCE-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հատուկ խորհրդական Ժերոմ Կլաուզենը, AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, AICA&CrowdVentures-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, ANIF-ի ARFI հարթակի ղեկավար Էդգար Էվոյանը: Արմբրոկի պորտֆելային մենեջեր Դմիտրի Դորոֆեեւը կիսվել է թեմայի վերաբերյալ իր տեսլականով. նա հանդես է եկել «Պորտֆելային ներդրումներ ֆիզիկական անձանց համար. փոփոխությունների ժամանակը» թեմայով զեկույցով:ENFINT-ի գլխավոր խորհրդատու Սվետլանա Մարկովան էլ խոսել է բանկերում մեքենայական ուսուցման մոդելների ներդրման պրակտիկայի մասին՝ պիլոտային ծրագրից մինչեւ արդյունաբերական հարթակի ստեղծում։Renaissance Capital-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը ներկայացրել է «Մեծ ջրհեղեղը եւ տնտեսական աճի հայկական տապանը» թեմայով զեկույցը:«Թվային արժույթների ներդրման մոտեցումները եւ կենտրոնական բանկերի դերն այդ գործընթացում» թեմայով պանելային քննարկումը վարել է НПС-ի վարչության նախագահ Ալմա Օբաեւան: Համաժողովը չի շրջանցել նաեւ կիբերանվտանգության կարեւոր խնդիրը, որը սերտորեն կապված է Open Banking հայեցակարգի հանրահռչակման հետ։ Քննարկումը վարել է Earlyone-ի հիմնադիր եւ տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, փորձագիտական կարծիքներով հանդես են եկել CyberHUB-ի համահիմնադիր, SoftConstruct-ի ռազմավարական խորհրդատու Սամվել Մարտիրոսյանը, Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, InfoSec-ի հիմնադիր եւ տնօրեն Կարեն Գասպարյանը, «Արմսոֆթ»-ի ավագ խորհրդատու, ՀԱՀ դասախոս Արա Չալաբյանը։Համաժողովի ավարտին VisionLabs-ի կոմերցիոն տնօրեն Իլյա Ռոմանովը ներկայացրել է ֆինանսական ոլորտում մարդակենտրոն տեխնոլոգիաների եւ մեքենայական տեսողության կիրառման նոր միտումները։Ինտենսիվ քննարկումներից հետո Fintech360-ի մասնակիցներին է ներկայացվել Հայաստանի պատմական ժառանգությունը: Մշակութային հարուստ ծրագիրը ներառում էր նաեւ էքսկուրսիաներ Գառնի եւ Գեղարդ: Պատվիրակներին սպասում էր լավաշ թխելու մաստեր-կլաս եւ ավանդական ըմպելիքների համտես, հայկական դուդուկի հնչյունների ներքո: Tweet Դիտում՝ 12299