Այս տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.400.000 զբոսաշրջիկ

08.11.2022 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Զբոսաշրջության կոմիտե
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847:

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.400.000 զբոսաշրջիկ:

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46%), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) եւ Գերմանիան (2%):
Դիտում՝ 3424

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW