Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը

03.11.2022 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Անանյան #ՀԲՄ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:

«Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գեւորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար եւ նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք եւ հաջողություններ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

ՀԲՄ խորհրդի նորընտիր նախագահ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։ 2020թ․ փետրվարից զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնը։

Մհեր Անանյանի կենսագրությունը՝ այստեղ:
Դիտում՝ 24801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW