Dsight վերլուծական հարթակի տվյալներով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայկական ստարտափները 26 գործարքների արդյունքում միագումար ներգրավել են ավելի քան $1 միլիարդ։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի համար գրված սյունակում հարթակի հիմնադիր Արսենի Դաբբախը նշում է, որ դրանք Հայաստանում գրանցված կամ հայերի կողմից հիմնադրված եւ այլ երկրում գրանցված, բայց Հայաստանում գործող ընկերություններ են։«Հայաստանը բաց է նորարարական բիզնեսի համար: Dsight-ի տվյալներով, որոնք մենք հավաքել ենք տեղական վենչուրային կապիտալի շուկայի ուսումնասիրության ընթացքում, երկրում կան միջազգային կորպորացիաների առնվազն 25 գրասենյակներ եւ շուրջ 18 նորարարական կենտրոններ, այդ թվում՝ Microsoft-ը, SAP-ը, Cisco-ն, Siemens-ը եւ այլն։ Միջազգային ճանաչում ունեցող երիտասարդ ընկերությունները, ինչպիսիք են EPAM-ը եւ Nvidia-ն, այստեղ իրենց շատ ազատ են զգում:Ֆրեյզերի ինստիտուտի տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում այս տարի Հայաստանը զբաղեցնում է բավականին պատվավոր 11-րդ տեղը՝ 165-ից: StartupBlink միջազգային հետազոտական կենտրոնը Հայաստանի ստարտափ էկոհամակարգը դասել է 16-րդ տեղում՝ Արեւելյան Եվրոպայի 74 երկրների շարքում: Երեւանը 244-րդն է աշխարհի 1000 ամենազարգացած ստարտափ էկոհամակարգերի ցանկում»,- գրում է Դաբբախը։Այդուհանդերձ, ինչպես նշում է փորձագետը, Հայաստանում զգացվում է այն ներդրողների պակասը, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել նախագծերում հետագա փուլերի ընթացքում, ինչպես նաեւ նրանք, ովքեր պատրաստ են, բացի գումարից, կիսվել փորձաքննությամբ ձեռներեցների հետ։Արսենի Դաբբախի սյունակի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 7905