ՀայՓոստը ստացել է «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (“Rising Star in Postal Development”) մրցանակը: Միջոցառումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բեռն քաղաքում գտնվող Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում:Փոստային գործառնությունների խորհրդի նիստի ժամանակ Համաշխարհային Փոստային Միության գլխավոր տնօրեն Մասաիկո Մետոկիի եւ փոխտնօրեն Մարիան Օսվալդի կողմից մրցանակը հանձնվել է ՀայՓոստի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանին: «Այս մրցանակը ՀայՓոստի ողջ թիմի՝ փոստատարից մինչեւ ավագ օպերատոր, փոստի տեսակավորողից մինչեւ օղակների ղեկավարներ, բոլորի երկար տարիների շարունակական աշխատանքի գնահատականն է»,- ասել է Արայիկ Աբրահամյանը:ՀայՓոստից հայտնել են, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվա արարողության ժամանակ, երբ հայտարարվել է Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրի նոր վարկանիշները: «Ըստ Համաշխարհային Փոստային Միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի` 2021թ.-ին փոստային զարգացման ցուցանիշով ՀայՓոստը թռիչքային աճ է գրանցել՝ 80-րդ տեղից բարձրանալով 48-րդ հորիզոնական: Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն եւ ճկունություն: Ըստ Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշով ՀայՓոստը զգալի առաջընթաց է գրանցել»,- ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ Համաշխարհային Փոստային Միության վարկանիշով տարածաշրջանում Հայաստանն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան Ադրբեջանը (62-րդ տեղ) եւ Վրաստանը (58-րդ տեղ): Tweet Դիտում՝ 5289