Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին
13.10.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ ճանաչվել Հայաստանի ամենահուսալի բանկը:
«Այս մրցանակը վերահաստատում է Հայաստանում Ամերիաբանկի հանդեպ ձեւավորված վստահությունն ու համբավը: Այս ճանաչումը մեզ համար մոտիվացնող է, միաժամանակ պարտավորեցնող, որպեսզի պահպանենք մեր որդեգրած բարձր չափանիշները եւ մեր հաճախորդների համար մշտապես ապահովենք հուսալի եւ անվտանգ բանկային փորձառություն»,- ասել է նա:
Բանկից հայտնել են, որ միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից այս տարի Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է մի շարք, այդ թվում` «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին:
«Global Finance» ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկն ավելի քան երեսուն տարի հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված եւ վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են Moody's, Standard & Poor's եւ Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծության եւ գնահատումների հիման վրա:
«Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկն` այստեղ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: