Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենին: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկել է երկու հիմնական աշխատանք իրականացնել:«Մետրոպոլիտենի օդորակիչները 1980-ականներին են տեղադրվել ու չեն փոխվել, հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարեւոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել։ Օդորակիչների գնումները կկազմեն 480 միլիոն դրամ: Մյուսը կոչվում է սլաքային փոխադրիչներ, սրանք նույնպես նախատեսված են, ըստ պլանի, յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխել, բայց հիմա հետ ենք ընկել, վերջին անգամ 9 տարի առաջ է փոխվել: Մոտ 19,4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված»,- ասել է նախարարը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ իրենց ռազմավարական նպատակը Երեւանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է:«Մենք մրցույթ ենք հայտարարել մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցելու գործընթացի համար: Ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարել: 2024 թվականին պետք է սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3784