Իրանում հայտարարում են ՌԴ-ի հետ տնտեսական գործակցության ընդլայնման նոր փուլի մասին
10.10.2022 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 360tv.ru

«Վերջին կես տարում դեպի Ռուսաստան իրանական ապրանքների արտահանման 70%-ով աճը վկայում է երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման նոր փուլի մեկնարկի մասին։ Վերջին ամիսների իրադարձությունները եւ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի տնտեսական հարաբերություններում փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում ռուս-իրանական համագործակցության համար»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությունը։
Պաշտոնյան նաեւ նշել է, որ երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ առկա համագործակցությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ավելացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր կարող են նպաստել երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։
Միաժամանակ, ըստ Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեի, Ռուսաստանը պատրաստվում է Իրանում սկսել նավթի վեց եւ գազի երկու հանքավայրի մշակումը։
«Հարցերից մեկը, որը մենք քննարկել ենք ՌԴ ներկայացուցիչների հետ Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում, «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի իրագործման արագացումն էր։ Ռուսաստանյան կողմը պատրաստում է Իրանի տարածքում գտնվող վեց նավթի եւ երկու գազի հանքավայրի մշակման համապարփակ ծրագիր։ Հուսով ենք, որ համապատասխան համաձայնագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ»,- նշել է Ասադզադեն։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: