Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 2,4%՝ հունիսին սպասվող 2,9%-ից, հաղորդում է Finmarket-ը։«Եվրոպական գազի ճգնաժամը, բարձր գնաճը եւ ամբողջ աշխարհում դրամական խստացման տեմպերի կտրուկ արագացումը լուրջ հետեւանքներ են թողնում տնտեսական հեռանկարների վրա»,- ասվում է թարմացված Global Economic Outlook-ում(GEO):Համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023 թվականի համար 2,7%-ից իջեցվել է մինչեւ 1,7%։ Fitch-ն ակնկալում է, որ Եվրոգոտու եւ Մեծ Բրիտանիայի տնտեսությունները ռեցեսիայի մեջ կհայտնվեն արդեն այս տարի, մինչդեռ ԱՄՆ-ն մեղմ ռեցեսիային կբախվի 2023 թվականի կեսերին:Եվրոգոտու ՀՆԱ-ն, ըստ գործակալության նոր կանխատեսման, 2023 թվականին գազի ճգնաժամի հետեւանքներով կնվազի 0,1%-ով (հունիսին սպասվում էր 2,1% աճ)։Նոր կանխատեսումը հաշվի է առնում Ռուսաստանից Եվրոպա գազատարով գազամատակարարման ամբողջական կամ գրեթե ամբողջական դադարեցումը։ Fitch-ի փորձագետները նշում են, որ չնայած մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ԵՄ-ի փորձերին՝ մոտ ժամանակներս տարածաշրջանում գազի մատակարարումը զգալիորեն կկրճատվի, ինչը կազդի արդյունաբերական հատվածի վրա։ ԱՄՆ-ի տնտեսության համար ընթացիկ տարվա աճի կանխատեսումը 2,9%-ից վատթարացել է մինչեւ 1,7%, 2023 թվականի համար՝ 1,5%-ից մինչեւ 0,5%:«Չինաստանի տնտեսության վերականգնումը հետաձգվում է արգելափակման սահմանափակումների եւ անշարժ գույքի շուկայի անկման պատճառով, եւ, հետեւաբար, մենք ակնկալում ենք, որ 2022 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 2,8%-ով եւ 4,5%-ով՝ հաջորդ տարի», - ասվում է Fitch-ի զեկույցի մեջ: Հունիսին կանխատեսվում էր Չինաստանի տնտեսության աճ՝ համապատասխանաբար 3,7%-ով եւ 5,3%-ով։ Բարձր եւ կայուն գնաճը, աճող գնաճային սպասումները ստիպում են Դաշնային պահուստային համակարգին (FRS), Անգլիայի բանկին եւ Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) վերջին ամիսներին ավելի կոշտ լինել, ասում է Fitch-ը: Աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի բազային տոկոսադրույքներն աճում են շատ ավելի արագ տեմպերով, քան կարելի էր ակնկալել: Ըստ Fitch-ի կանխատեսման՝ FRS-ը մինչեւ այս տարվա վերջ կբարձրացնի տոկոսադրույքը մինչեւ 4% եւ այս մակարդակի վրա կպահպանի ողջ 2023 թվականին, մինչդեռ ԵԿԲ-ն մինչեւ այս տարվա դեկտեմբեր կհասցնի վարկավորման տոկոսադրույքը մինչեւ 2%։ Գործակալության փորձագետների կարծիքով՝ Անգլիայի Բանկի բազային տոկոսադրույքը մինչեւ 2023 թվականի փետրվար կհասնի 3,25%։ Tweet Դիտում՝ 12108