Microsoft-ը Պետեկամուտների կոմիտեում կներդնի ֆինանսական հաշվետվություններն էլեկտրոնային ներկայացման համակարգը

31.10.2008 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Microsoft-ը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում կներդնի ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հուշագիր են ստորագրել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ներքին մոնիտորինգի եւ հսկողության վարչության պետ Ռուբեն Քոչարյանը:

Ռուբեն Քոչարյանի խոսքերով, էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացումը հարկային վարչարարության բարելավման միջոցառումների մի մասն է:

Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրել է, որ համակարգի փորձնական տարբերակը կներդրվի նախ Երեւանում, ապա, հաջող փորձարկումից հետո` ողջ Հայաստանում:

Դիտում՝ 6396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW