Եվրոգոտում գնաճն արագացել է՝ հասնելով պատմական առավելագույնի

31.08.2022 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
Նախնական գնահատականներով, տարեկան գնաճը Եվրոգոտու 19 երկրում օգոստոսին արագացել է մինչեւ պատմական առավելագույնը՝ 9,1% (հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 8,9%), հայտնում է Forbes-ի ռուսական հրատարակությունը՝ հղում անելով «Եվրաստատի» հայտարարությանը։

Գնաճի արագացման հիմնական շարժիչ ուժը էներգակիր ռեսուրսներն են, որոնք օգոստոսին թանկացել են 38,3%-ով, ինչպես նաեւ պարենային ապրանքները, ալկոհոլը եւ ծխախոտը, որոնց գներն աճել են 10,6%-ով։

Եվրոգոտու երկրներից HICP սպառողական գների ինդեքսն օգոստոսին ամենաշատն աճել է Լատվիայում (29,8%), Էստոնիայում՝ (25,2%) եւ Լիտվայում՝ (21,1%)։ Եվրոգոտու տնտեսական առաջատար երկրների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի HICP -ն աճել է համապատասխանաբար 8,8%-ով եւ 6,5%-ով։

Փորձագետների կարծիքով՝ Եվրոգոտում 9,1 տոկոս գնաճը դեռ վերջին սահմանը չէ։ «Գնաճը, ամենայն հավանականությամբ, մեծապես կաճի հաջորդ ամիս՝ մոտենալով 10%-ին, քանի որ Գերմանիայում սպառվում է ներգախնայողության որոշ միջոցառումների ժամկետը»,- մեջբերում է Reuters-ը UniCredit-ի կանխատեսումը:
Դիտում՝ 7926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW