Երեւան /Մեդիամաքս/. Ernst & Young-ն այսօր հայտարարել է Երեւանում իր նոր գրասենյակի բացման եւ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի##, Հնդկաստանի եւ Աֆրիկյան երկրների /EMEIA/ ցանցին նրա միացման մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Ernst & Young-ի երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունում, նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել ԱՊՀ երկրներում ընկերության ղեկավար Կարլ Յոհանսոնը եւ ԱՊՀ երկրներում ՙErnst & Young Գնահատում՚ ընկերության տնօրեն Հակոբ Սարգսյանը: “Հայաստանի աճող շուկան, իր սերտ կապերը EMEIA երկրների հետ, մեր հաճախորդների աճող ներկայությունը Հայաստանում մեզ դրդեցին որոշում ընդունել Հայաստանում մեր մատուցած ծառայությունների շրջանակն ընդլայնելու մասին”,- ասել է Կարլ Յոհանսոնը: Նրա խոսքերով, Հայաստանում Ernst & Young-ի գրեթե բոլոր հաճախորդները լուրջ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա: Հակոբ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Ernst & Young-ի գրասենյակը գործելու է EMEIA երկրների մյուս գրասենյակների աջակցությամբ` հավելելով, որ ներկայումս երեւանյան գրասենյակի 15 աշխատակիցներ վերապատրաստվում են ընկերության մոսկովյան գրասենյակում: Tweet Դիտում՝ 6537