Կոնվերս Բանկ. Հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչեւ 100%-ի չափով

22.07.2022 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #հիփոթեք #անշարժ գույք
Կոնվերս Բանկը հայտարարում է սեփական ռեսուրսով հիփոթեքային վարկավորման մրցունակ պայմանների մասին: Բանկն առաջարկում է մինչեւ 20 տարի մարման ժամկետով, գնի մինչեւ 100%-ի չափով ֆինանսավորում անշարժ գույքի ձեռքբերման համար:

Ֆինանսավորման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում տան կամ բնակարանի ոչ թե լիկվիդային, այլ՝ ձեռքբերման գինը, ինչի շնորհիվ անշարժ գույքի ձեռքբերման համար հավելյալ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազում է:

Առաջարկի եւս մեկ առավելությունն այն է, որ որոշ պայմանների համապատասխանելու դեպքում պոտենցիալ վարկառուին կարող է առաջարկվել այլ՝ ավելի ցածր տոկոսադրույք:

Բանկում հայտնել են նաեւ, որ հիփոթեքային վարկավորման շրջանակում՝ ըստ ցանկության, հաճախորդը կարող է ստանալ Visa Classic կամ MasterCard Standard քարտ: Հաճախորդին կառաջարկվի նաեւ մինչեւ 500,000 ՀՀ դրամի վարկային սահմանաչափ, որի ժամկետը չի կարող գերազանցել հիփոթեքային վարկավորման ժամկետը, իսկ տոկոսագումար կհաշվարկվի միայն սահմանաչափի օգտագործված մասի համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով,  հեռախոսահամար՝ 010-511-211:
 
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 24522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW