Բիբլոս Բանկը ներկայացնում է պրեմիում դասի World Elite Mastercard քարտը

18.07.2022 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #World Elite Mastercard

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է World Elite Mastercard® պրեմիում դասի քարտը Հայաստանում:

Հանդիսանալով Mastercard® միջազգային վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտը՝ World Elite-ը քարտապաններին ընձեռում է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

Դրանց թվում են՝ օդանավակայաններում բիզնես դասի սպասասրահների մուտքի հնարավորությունը, Wi-Fi հասանելիությունը, անվճար ճամփորդական ապահովագրությունը, ճամփորդության ընթացքում անհրաժեշտ բժշկական եւ իրավաբանական աջակցությունն ու այլ ծառայություններ։

World EliteMastercard® քարտապանների համար հասանելի են նաեւ այլ առավելություններ, մասնավորապես, պրեմիում դասի առաջարկների փաթեթը, որը հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով օնլայն գնումներ կատարել աշխարհի առաջատար բրենդային խանութներից, ինչպես նաեւ ճամփորդական բացառիկ առաջարկներ, որոնց թվում են հյուրանոցների ամրագրման եւ մեքենաների վարձույթի համար տրամադրվող հատուկ պայմաններ եւ այլ արտոնություններ։

Պրեմիում դասի այս քարտը ստեղծված է իրենց ժամանակը գնահատող եւ հաճախ ճամփորդող անհատների, բիզնեսմենների, ինչպես նաեւ պրեմիում դասի բանկային ծառայությունները  նախընտրող անձանց համար։

World EliteMastercard®-ի ընձեռած բոլոր առավելությունները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքում հետեւյալ հղմամբ։

Քարտի ստացման եւ սպասարկման պայմաններին նույնպես կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում հետեւյալ հղմամբ։

Դիտում՝ 20539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW