Բանկային գաղտնիքի մասին փաթեթը լրամշակվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման

15.07.2022 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #բանկային գաղտնիք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am):

Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների եւ արձագանքների հավաքագրման նպատակով:

ՊԵԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ «Բանկային գաղտնիքի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի եւ այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։

«Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը եւ քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW