Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում ասել է, որ երկրի ֆինանսական ինստիտուտները## բավարար իրացվելիություն ունեն ընթացիկ պարտավորությունները կատարելու համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում վարչապետը հայաստանյան ԶԼՄ-ներին կոչ է արել չնպաստել բնակչության շրջանում անհիմն իրարանցման առաջացմանը: Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկրի ֆինանսական շուկայի հուսալիությունը բարձր է եւ “անհանգստանալու առիթ չի տալիս”: Tweet Դիտում՝ 4688