“Ամերիաբանկը” ծրագրում է ձեռք բերել հայաստանյան բանկերից մեկը

16.10.2008 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ծրագրում է ձեռք բերել հայաստանյան բանկերից մեկը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում ասել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա նշել է, որ “Ամերիաբանկը” ներկայումս ուսումնասիրում է մի շարք հայաստանյան բանկեր` դրանցից մեկը ձեռք բերելու նպատակով:

“Ագրեսիվ աճ ապահովելու համար որոշ պահերին անհրաժեշտ է ոչ միան ստեղծել սեփականը, այլեւ ձեռք բերել արդեն գոյություն ունեցողը”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը` հավելելով, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի կապիտալը տարեսկզբի համեմատ ավելացել է 4.5 անգամ, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար “աննախադեպ երեւույթ” է:

Բանկի քաղաքականության եւ վարկային ու ավանդային տոկոսադրույքների վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին պատասխանելով` Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ “Ամերիաբանկը” չի նախատեսում բարձրացնել տոկոսադրույքները:

Դիտում՝ 5799

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW