ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մեկնաբանելով դոլարի եւ եվրոյի փոխարժեքները, հայտարարել է, որ Եվրոգոտում համակարգային ճգնաժամի մեկնարկի մասին կանխատեսումները սկսում են իրականանալ։«Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոյի եւ դոլարի փոխարժեքները հավասարվեցին: Եվրոգոտում համակարգային ճգնաժամի մեկնարկի մասին կանխատեսումները սկսում են իրականանալ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։Մեդվեդեւի խոսքով՝ եվրոպական արժույթը, որն արժեզրկվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ, դարձել է հիանալի նշան, թե ով է վճարում ուկրաինական ճգնաժամի համար։«Տնտեսական կոտորած սկսելիս՝ անհրաժեշտ էր հաշվարկել արժութային եւ տնտեսական սեփական խնդիրները, այլ ոչ թե միայն հիմար սահմանափակումներ մտցնել»,- Մեդվեդեւի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:Նա ընդգծել է, որ նման արդյունքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «չափազանց վատ մտածված» լինելու հաստատումն է, «դրանք վնաս են հասցնում հենց ԵՄ-ին», «եվրոն թուլանում է»։Ըստ Մեդվեդեւի՝ «փտող եվրոյի դեմ» լավագույն պաշտպանությունը վճարման նոր եղանակներին անցումն է, այդ թվում՝ ազգային արժույթների կիրառումը։ Բացի այդ, նա չի բացառել BRICS արժույթի ստեղծումը։Միաժամանակ, Մեդվեդեւը նշել է, որ Եվրոպայի վճարունակությունը Ռուսաստանին քիչ է մտահոգում։ «Մենք պետք է զբաղվենք մեր տնտեսության ադապտացմամբ նոր շատ բարդ պայմաններին։ Պետք է լուծել արդյունաբերության խնդիրները, ներառյալ՝ տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումը: Այստեղ դեռ շատ անելիքներ կան»,- ընդգծել է նա։ Tweet Դիտում՝ 7068