Տնտեսավարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը կերկարաձգվի

30.06.2022 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուբսիդիա #տնտեսվարող #արտահանում
100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլխմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը 6 ամսով երկարաձգել է:

Կառավարության որոշմամբ՝ դա կապահովի շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, կկազմակերպի 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։

Գործադիրը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչեւ հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Արդյունքում հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը կնքելու պտուղբանջարեղենի գնման պայմանագրեր, որով կապահովվի պտղի, մասնավորապես՝ ծիրանի մթերումների եւ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։
Դիտում՝ 2594

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW