Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը մինչեւ հոկտեմբերի վերջ պայմանագիր կկնքի## թուրքական Turkcell-ի հետ` Թուրքիայից ինտերնետի մատակարարման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն այսօր ասել է, որ երկու ընկերություններն էլ ստացել են համապատասխան թույլտվություններ իրենց երկրներում եւ այժմ բանակցում են պայմանագրի պայմանների շուրջ: “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Turkcell-ի հետ պայմանագրի նպատակը որակյալ եւ ապահով ինտերնետային կապի աղբյուրների դիվերսիֆիկացումն է: “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ողջունում է France Telecom-ի հաղթանակը Հայաստանի երրորդ բջջային օպերատորի արտոնագրի ձեռքբերման մրցույթում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն այսօր ասել է, որ “ֆրանսիական ընկերությունը լուրջ խաղացող է բջջային կապի շուկայում”:“Սակայն մենք չենք վախենում նոր խաղացողի առաջիկա մուտքից, եւ իրագործելու ենք մեր նախատեսված ծրագրերը”, - նշել է ընկերության ղեկավարը:“Մենք մտադիր ենք առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայում եւ հնարավորություն տալ մեր բաժանորդներին մեկ տեղից ստանալ բոլոր ծառայությունները”, - ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը: Tweet Դիտում՝ 7493