Կիրականացվի պարզեցված վարչարարություն. ՊԵԿ-ն՝ անկանխիկ գործարքների մասին

29.06.2022 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #անկանխիկ գործարք
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:

ՊԵԿ-ից հայտնում են, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, սկզբնական շրջանում կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:
Դիտում՝ 2341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW