Քաղաքական իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանի մակրոտնտեսական կայունության վրա
09.10.2008 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնն այսօր## Երեւանում ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ 2008-2009թթ. Մրցունակության վերաբերյալ համաշխարհային զեկույցը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը նշել է, որ զեկույցում Հայաստանը 134 երկրների շարքում զբաղեցնում է 97-րդ տեղը` 2007 թվականի համեմատ իր դիրքերը զիջելով 4 կետով:
Գնահատումը տեղի է ունենում վիճակագրական տվյալների, միջազգային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվության, ինչպես նաեւ այս տարվա ապրիլին Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչների շրջանում կատարված հարցումների հիման վրա:
Զեկույցի համաձայն, 2008 թվականին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ առաջընթաց առողջապահության, կրթության եւ ֆինանսական շուկայի ոլորտներում, անփոփոխ են մնացել ինստիտուտների դրությունն ու շուկայի չափը, իսկ մնացած ոլորտներում գրանցվել է նահանջ:
“Նահանջը հատկապես շոշափելի է մակրոտնտեսական կայունության ոլորտում, որտեղ Հայաստանը 57-րդ տեղից իջել է 87-րդ տեղ, ինչը պայմանավորված է երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներով”,- ասել է Մանուկ Հերգնյանը:
Կենտրոնի տնօրենն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս անցում է կատարում ռեսուրսների վրա հիմնված փուլից դեպի արդյունավետության վրա հիմնված փուլ, որի պատճառով մրցակցությունը խստանում է:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: