Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գնել ռուսաստանյան պարենային ապրանքներ եւ պարարտանյութեր, կարող են դա անել ազատորեն։ՏԱՍՍ-ի փախանցմամբ, նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ը «լիովին աջակցում է ՄԱԿ-ի ջանքերին»՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ խորհրդակցությունների շրջանակում՝ Ուկրաինայից ծովով հացահատիկի արտահանումն ապաարգելափակելու համար։«Ես հույս ունեմ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների արդյունքի կապակցությամբ»,- ասել է նա։ Բորելը եւս մեկ անգամ ընդգծել է Բրյուսելի դիրքորոշումը, ըստ որի աշխարհում աճող պարենային ճգնաժամը «չի առաջանում ԵՄ պատժամիջոցների պատճառով»։«Մեր պատժամիջոցները չեն տարածվում պարարտանյութերի եւ պարենի վրա, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրանք գնել, կարող են դա անել միանգամայն ազատ»,- հայտարարել է Բորելը։ Tweet Դիտում՝ 4768