ՌԴ արտահանողների կողմից արտարժութային եկամուտը վաճառելու նոր կարգ կգործի

10.06.2022 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #արտահանողներ #արտարժութային եկամուտ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է արտարժութային եկամուտի 50%-ը վաճառելու մասին ռուսաստանցի արտահանողների նկատմամբ կիրառվող պահանջը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Նախագահի հրամանագրի համաձայն՝ արտարժութային եկամուտի պարտադիր վաճառքի չափն այսուհետ կորոշի օտարերկրյա ներդրումների հարցերով կառավարական հանձնաժողովը, իսկ վաճառքի ժամկետները՝ ՌԴ Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը։

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից մի քանի օր անց Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արտահանողներին պարտավորեցրել էր երեք աշխատանքային օրվա ընթացքում վաճառել արտարժութային եկամուտի 80%-ը։ Ապրիլին ԿԲ-ն այդ ժամկետն ավելացրեց մինչեւ 60 օր։ Ավելի ուշ կառավարությունը ներմուծման պայմանագրեր ունեցող արտահանողներին թույլատրեց արտարժութային եկամուտը չվաճառել մինչեւ սեպտեմբերի 1-ը։

Մայիսի վերջին իշխանությունները թույլատրեցին արտահանողներին վաճառել արտարժութային եկամուտի ոչ թե 80, այլ 50%-ը։ Ֆինանսների նախարարությունն այս որոշումը բացատրեց ռուբլու փոխարժեքի կայունացմամբ եւ «ներքին արժութային շուկայում արտարժույթով իրացվելիության բավարար մակարդակի ձեւավորմամբ»։
Դիտում՝ 7813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW