«Գալաքսի» խումբը եւ Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատը ընդլայնում են համագործակցությունը
06.06.2022 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Գալաքսի»




Համագործակցության նպատակն է հասցեական կիրառել համատեղ տնտեսական ներուժը նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ՝ կարեւորելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների, ապրանքանիշերի եւ բրենդների հիմնումը։
«Այս հուշագիրը եւս մեկ կարեւոր քայլ է՝ ամրապնդելու հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունները: Այն հնարավորություն է գեներացնելու նոր բիզնես նախագծերի գաղափարներ եւ գործընկերների հետ իրականացնել դրանք»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Լորիկյանը:
«Գալաքսի» խումբը Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամ է։
««Գալաքսին» այն ընկերություններից է, որը հանդիսանում է հաջողության, «նոու-հաուի» ներդրման եւ հավելյալ արժեք ստեղծող մոդել, եւ Հայաստանն ունի նման բիզնեսների կարիք: Այն նաեւ մրցակցային եւ ուժեղ մենեջմենթ ունեցող ընկերություն է, որը տիրապետում եւ հասկանում է վաղվա մարտահրավերները գլոբալիզացիայի համատեքստում: Նշեմ, որ արդեն մեկ տարի է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը անդամակցում է մեզ»,- ասել է Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ նախագահ Տիգրան Առաքելյանը։
Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով իր դռները կբացի Երեւանում։ Այն «Գալաքսիի» կողմից իրականացվող առանցքային բիզնես նախագծերից է:
Միջոցառման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը ներկայացրել է Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության նախադրյալները եւ զարգացման հնարավորությունները։ Նա կարեւորել է նախաձեռնությունը ոչ միայն հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ակտիվացման, այլեւ Հայաստանում բիզնես համագործակցության մշակույթի ներբերման տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամներ, բիզնես համայնքի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչներ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: