ՀայՓոստը Երեւանի գինու օրերի գլխավոր լոգիստիկ գործընկերն է

03.06.2022 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #գինու օրեր #փառատոն
ՀայՓոստը Երեւանի գինու օրեր փառատոնի գլխավոր լոգիստիկ գործընկերն է: Այս տարի փառատոնում կլինի նորարարություն ՀայՓոստի կողմից. փառատոնի ընթացքում գնումներ կատարողները կկարողանան իրենց գինիները ՀայՓոստի տաղավարներից առաքել իրենց հասցեով եւ վայելել Երեւանի գինու օրերն առանց գնումներով ծանրաբեռնված լինելու:

ՀայՓոստի տաղավարները կլինեն երեքը՝ Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցներում:

«Գինու օրերի լոգիստիկ գործընկերը լինելը ՀայՓոստի համար ինքնանպատակ չէ: Սրանով մենք օգնում ենք եւ գինեգործներին, եւ հաճախորդներին: Այս նորարարությունը, կարծում եմ, բարձր կգնահատեն հատկապես զբոսաշրջիկները, որոնք գինու տոնը վայելելու հնարավորություն կունենան՝ իրերը հյուրանոց հասցնելու փոխարեն: Բոլորին մաղթում ենք հաճելի եւ հիշարժան «գինու օրեր»,- նշել է ՀայՓոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Երեւանի գինու օրերի բացառիկ գործընկերն է նաեւ Արմոտեկա առցանց խանութը, որի տաղավարը կլինի Թումանյանի տուն թանգարանի դիմաց: Այնտեղ հյուրերին կառաջարկվեն էքսկլյուզիվ գինիներ, նվեր փաթեթներ եւ հայկական այլ լավագույն արտադրանք եւ անակնկալներ:

«Արմոտեկան նոր առցանց խանութ է, որը նոր մոտեցմամբ ներկայանում է աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդկանց՝ հնարավորություն տալով ձեռք բերել հայկական լավագույն արտադրանքը, ինչպես մեկանգամյա գնումով, այնպես էլ բաժանորդագրությամբ: Գինու օրերին մեր տաղավարում կառաջարկենք հատուկ Երեւանի գինու օրեր 2022-ի համար նախատեսված էքսկլյուզիվ գինիներ, ինչպես նաեւ հատուկ մշակված յուրօրինակ նվեր տուփեր»,- ասել է ՀայՓոստի պրոդուկտների կառավարման եւ զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը:

Երեւանի գինու օրեր փառատոնի կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն էլ նշել է.

«Ուրախ ենք, որ այս տարի ՀայՓոստը միացել է մեր միջոցառմանը եւ մեր գլխավոր լոգիստիկ գործընկերն է, որի միջոցով կարող ենք հայկական գինու սպառումը մեծացնել: Երեւանի գինու օրերը բացառիկ տոն է ոչ միայն երեւանցիների, այլեւ օտարերկրյա հյուրերի համար։ Մենք մեծապես կարեւորում ենք զբոսաշրջության երկարաժամկետ զարգացումը Հայաստանում։ Հայաստան եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով գինու փառատոնի շնորհիվ ծանոթանում է հայկական գինու համին, ապրանքային տեսքին ու պատմությանը, մեկ անգամ փորձելով այլեւս չի մոռանում այն եւ ակամայից փնտրում է հայկական գինին իր երկրում, ստեղծում պահանջարկ, պատմում ու կենդանի գովազդ հանդիսանում այն գինու համար, որը շոյել է իր քիմքն ու ընդմիշտ դրոշմվել է իր հիշողության մեջ»:

Երեւանի գինու օրեր փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 3-5-ը՝ Թումանյան, Սարյան, Մոսկովյան փողոցներում:
Դիտում՝ 3944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW