Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելացող գնաճն ու տոկոսադրույքների աճը կարող են հանգեցնել դեֆոլտի աշխարհի 70 երկրներում, հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները (Achim Steiner) Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ։«Մենք պայքարում ենք ճգնաժամի մասշտաբին համարժեք արձագանքելու համար: Շատ զարգացող տնտեսությունների համար խնայատուփերում այլեւս փող չի մնացել»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:Այս հանգամանքներում, ըստ Շտայների, երկրները, այդ թվում՝ եվրոպականները, բավականաչափ արագ չեն գործում եւ միշտ չէ, որ ողջամիտ են։ «Միջազգային հանրությունը բավականաչափ արագ չի արձագանքում: Դուք տեսնում եք, որ Եվրոպայի երկրները կրճատում են փախստականների համար նախատեսված բյուջեներն իրենց իսկ երկրներում: Արդյո՞ք սա ռացիոնալ պատասխան է»,- ասել է նա:Շտայների խոսքով՝ երկրները չպետք է արգելափակեն ապրանքների արտահանումը, իսկ պարտապան պետություններին անհրաժեշտ է հրատապ ֆինանսավորում՝ դեֆոլտների ալիքից խուսափելու համար: Tweet Դիտում՝ 4470