Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հաջորդ տարվա վերջին կարող է սկսել թվային եվրոյի մշակումը, տեղեկացրել է կարգավորիչի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան։«2023 թվականի վերջին մենք կկարողանանք որոշում ընդունել թվային եվրոյի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների եւ բիզնես համաձայնագրերի մշակման եւ փորձարկման փուլի մեկնարկի մասին»,- Պանետայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Ըստ նրա՝ այս փուլը կարող է տեւել մինչեւ երեք տարի։Անցած տարի մարտին ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը Bloomberg TV-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ֆինանսական կարգավորիչը կկարողանա գործարկել թվային եվրոն մոտավորապես այս տասնամյակի կեսերին: Նա նշել էր, որ նախաձեռնությունը չպետք է հանգեցնի «գոյություն ունեցող համակարգի փլուզմանը, այլ պետք է միայն բարելավի այն»: 15.07.2021 | 13:28 ԵԿԲ-ն հաստատել է թվային եվրոյի մշակման փորձնական նախագիծը 2021 թվականի հուլիսին ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդը հաստատել էր թվային եվրոյի մշակման փորձնական նախագիծը: Նշվում էր, որ երկու տարվա ընթացքում մասնագետները կզբաղվեն այնպիսի առանցքային խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են թվային արժույթի դիզայնը եւ ներդնումը: Թվային եվրոն պետք է համապատասխանի եվրոպացիների կարիքներին, միաժամանակ, օգնի կանխել անօրինական գործունեությունը, ինչպես նաեւ արգելակի որեւէ անցանկալի ազդեցություն ֆինանսական կայունության եւ դրամավարկային քաղաքականության վրա:«Մենք կհամագործակցենք Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ Եվրոպայում որոշումներ կայացնող այլ անձանց հետ եւ պարբերաբար կտեղեկացնենք նրանց մեր արդյունքների մասին»,- այն ժամանակ ասել էր Ֆաբիո Պանետան: Բացի այդ, այս հարցում ԵԿԲ-ն ակտիվացնելու է համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ: Tweet Դիտում՝ 3754