Տաշիր քաղաքում բացվել է Յունիբանկի նոր մասնաճյուղը

03.05.2022 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Տաշիր» մասնաճյուղ #Արթուր Ապերյան
Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1:  
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաեւ վճարային տերմինալով՝  ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար»,- նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի եւ հեշտ դարձնելու համար»- ասված է հաղորդագրության մեջ:

«Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

- ավանդների ընդունում,
- սպառողական եւ բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում ու պարտատոմսերում եւ այլն:
Դիտում՝ 1713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW