ԱՄՆ-ում Զելենսկու պատկերով հուշադրամներ են թողարկվել

18.04.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպիտակ տան հուշանվերների խանութ #Զելենսկիի #հուշադրամներ
Սպիտակ տան հուշանվերների խանութը «Պատմական պահեր» շարքի շրջանակում վաճառքի է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատկերով մետաղադրամներ:

Մետաղադրամներից մեկի դիմերեսին պատկերված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը, ներառյալ՝ Ղրիմը, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունները։

Մյուս մետաղադրամի դիմերեսին պատկերված են Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Զելենսկին։ Դարձերեսին՝ Զելենսկու՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղերձի պատկերն է:



Յուրաքանչյուր մետաղադրամի մանրածախ արժեքը $100 է: Ներկայումս ընդունվում են մետաղադրամների պատվերները, դրանց առաքումները կսկսվեն հունիսի 15-ից:

Նշվում է, որ այս տարվա ողջ հասույթի 100%-ը կուղղվի Ամերիկյան Կարմիր Խաչին՝ Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար:
Դիտում՝ 4325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW