Կայացել է Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը

14.04.2022 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ #Վահե Բադալյան #Տարեկան ժողով
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը, որի ընթացքում ընկերության ղեկավար կազմի կողմից ներկայացվել են 2021 թվականի ձեռքբերումներն ու գրանցած ցուցանիշները։

Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Խորհրդի նախագահ Վահե Բադալյանն իր ելույթում խոսելով 2021 թվականի ձեռքբերումներից փաստեց, որ նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է մրցակցային ցուցանիշներ ոչ միայն ֆինանսավարկային, այլեւ ֆինանսաբանկային ոլորտում, այդպիսով․

- Գրանցել է վարկային պորտֆելի աճ՝ հասցնելով այն 52 մլրդ դրամի,

- Ապահովել է զուտ շահույթ  7․3 մլրդ դրամի չափով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը ֆինանսաբանկային ոլորտում,

- Ակտիվ հաճախորդների քանակը տարվա ընթացքում դարձել է 137․700, իսկ վարկերի քանակը 256,000՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 23%-ի աճ,

- 2021 թվականի ընթացքում բացել է եւս 2 մասնաճյուղ, այդպիսով մասնաճյուղերի քանակը դարձնելով 28՝ ավելի մոտ ու հասանելի լինելու համար իր հաճախորդներին,

- Ստացել է ISO 27001 ստանդարտացում։

«Այս ցուցանիշները փաստում են ոչ միայն պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի, այլեւ հաճախորդների կողմից Կազմակերպությանը տրված վստահության եւ Ֆասթ Կրեդիտը որպես հուսալի գործընկեր ճանաչելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

2021 թվականի Տարեկան ամփոփիչ ժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության, FastShift վճարահաշվարկային ընկերության, Անգլիայում գործող FJewellery ոսկյա իրերի վաճառքի սրահների ցանցի, Fast Credit UK եւ Fast Credit Ukraine վարկային կազմակերպությունների տնօրեններն, ովքեր ներկայացրել են ինչպես իրենց ընկերությունների գրանցած հաջողություններն, այնպես էլ տեղական եւ արտասահմանյան շուկայում ֆինանսաբանկային գործունեության ընդլայնման հնարավորությունները։

Ֆասթ Կրեդիտի կարեւորագույն ձեռքբերումներից է եղել 2021 թվականին ՀՀ ԿԲ-ի կողմից բանկ դառնալու նախնական հավանության ստացումը։

«Ընկերության բանկային տրանսֆորմացիայի հարցում կարեւոր դեր կունենան FinConstruct IT  ընկերությունն՝ իր նորարար ու ժամանակակից թվային լուծումներով, ինչպես նաեւ FastShift վճարահաշվարկային ընկերությունն՝ իր տերմինալային ցանցով եւ բջջային հավելվածով։

28 տարվա շուրջօրյա աշխատանքի արդյունքում Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպությունն առաջատար դիրքեր է զբաղեցրել ֆինանսական ոլորտում եւ այժմ պատրաստվում է նոր էջ բացել իր գործունեության պատմության մեջ։ Ֆինանսաբանկային ոլորտում գործունեությունը հնարավորություն կտա Կազմակերպությանը իրացնելու այն հսկայական ներուժը, որ տարիների ընթացքում ստեղծվել ու զարգացել է Հոլդինգի ներսում»,- ընդգծել են ընկերությունում։

Դիտում՝ 4945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW