ՊԵԿ․2020թ-ին Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը կազմել է 66,8%

07.04.2022 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #տնտեսություն #Ժակ Շարմ
Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարությանաջակցության» ծրագրի արդյունքները եւ ներկայացվել «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում եւ դրա ծավալը ՀՆԱ-ում» զեկույցը, որն իրականացվել է Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով։

Զեկույցը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման եւ հետազոտության ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը։

«Ըստ զեկույցի՝ 2020թ-ին Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը, ուր ներառված է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, կազմում է 66,8%, ինչը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա ունի: Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը, 33,2% է, այս թիվը ոչ ֆորմալ տնտեսության նվազման դինամիկայի մասին է խոսում: Ի դեպ, առանց գյուղատնտեսության ճյուղի ոչ ֆորմալ տնտեսության ցուցանիշը գրեթե 15% է կազմում»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Կոմիտեից հայտնում են նաեւ, որ առաջիկա օրերին կամփոփվեն 2020թ.-ին կատարված աշխատանքները, կուսումնասիրվեն բոլոր միտումները, որոնք ըստ ֆրանսիացի փորձագետի, ուղղված են համատեղ դրական աշխատանքների իրականացմանը:

Դիտում՝ 2005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW