Երեւան /Մեդիամաքս/. Առաջին անգամ Հայաստանում “Ամերիաբանկը” կիրառելու է պարտատոմսերի## տեղաբաշխման մրցակցային մեխանիզմ` ի տարբերություն նախկինում շուկայում տարածում գտած հաստատուն եկամտաբերությամբ տեղաբաշխումների: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում` հիշեցնելով, որ իր առաջին գործարքը պարտատոմսերի տեղաբաշխման ծառայությունների շուկայում “Ամերիաբանկն” իրականացրել է “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ի հետ, որը հանդիսանում է շինանյութի հանրահայտ “Իդեալ համակարգ”, ինչպես նաեւ ջեռուցման ու օդափոխման համակարգերի մասնագիտացված “Thermotech” խանութ-սրահների ցանցերի հիմնադիրը: ՀՀ ԿԲ կողմից կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագրի գրանցումը տեղի է ունեցել ս.թ սեպտեմբերի 1-ին:“Ամերիաբանկում” նշել են, որ պարտատոմսերի տեղաբաշխման մրցակցային մեխանիզմը նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերը տեղաբաշխվելու են ըստ ներդրողների կողմից առաջարկվող եկամտաբերության, սակայն ոչ ավել քան 11.50%:“Ամերիաբանկի” երկրորդ նորարարության համաձայն, տեղաբաշխումից մեկ տարի հետո ներդրողները հնարավորություն կունենան ետ վաճառել պարտատոմսերը թողարկողին իրենց անվանական արժեքով (ներդրված փութ օպցիոն)` փաստացի վերածելով դրանք մեկ տարի ժամկետայնությամբ պարտքային գործիքների:Բաժանորդագրությանը կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ հետաքրքված քաղաքացիները: Հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը:Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցներն ուղղվելու են “ԻՄԷՔՍ Գրուպի” ռազմավարական զարգացման ծրագրերին` մասնավորապես մանրածախ ցանցի ընդլայնմանը եւ արտադրական հզորությունների ավելացման ֆինանսավորմանը:Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը հրապարակվել է www.ameriabank.am եւ www.idealsystem.am ինտերնետային կայքերում: Ներդրողները պարտատոմսերի ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել “Ամերիաբանկում” /հասցե` Վ. Սարգսյան 2, ք. Երեւան/, եւ/կամ “ԻՄԷՔՍ Գրուպում” /հասցե` Թբիլիսյան խճուղի 25/: Tweet Դիտում՝ 5991