ՌԴ-ում կամ Ուկրաինայում գործող բիզնեսներին կառաջարկվի տեղափոխվել Վրաստան
31.03.2022 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /


NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին։
«Օրինակ, բազմաթիվ միջազգային ընկերություններ գործել են Ուկրաինայի կամ Ռուսաստանի տարածքում եւ տեղակայված են այդ երկրներում, խոսքը բրիտանական, գերմանական եւ այլ ընկերությունների մասին է։ Ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի դրանք իրենց գործարքները տեղափոխեն Վրաստան եւ մեր երկիրն, այդպիսով, հնարավորություն ստանա զարգացնելու այս կամ այն ոլորտը, ինչպես նաեւ նոր հնարավորություններ ունենա աշխատանքի տեղավորման, իրավասությունների փոխանցման, մասնագիտական զարգացման առումներով եւ այլն։ Ի վերջո, դա պետք է իր ավանդն ունենա տնտեսության մեջ։
Մենք շատ կազմակերպված աշխատում ենք արտասահմանյան բիզնեսների կամ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ»,- ասել է Դավիթաշվիլին։
Միաժամանակ, նախարարը բացառել է Ռուսաստանից Վրաստան «սեւ փողերի» ներթափանցումը. «դա բացարձակապես անհնար է»,- ասել է Դավիթաշվիլին՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Վրաստանն արժանի անդամ է միջազգային հանրության, որտեղ բացառված են նման տեսակի գործարքներն ու ռիսկերը։ Որովհետեւ Վրաստանը մաս է հանդիսանում բոլոր այն պայմանագրերի, որոնք կանխում են երկրում ապօրինի շրջանառությունը»,- ասել է Դավիթաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանի ֆինանսական համակարգը գործում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Նախարարը պարզաբանել է, որ կա դրամական հոսքերի վերահսկողության եւ մոնիթորինգի համակարգ, որը խստորեն վերահսկվում է Վրաստանի Ազգային բանկի եւ համապատասխան կառույցների կողմից։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: