Կապան քաղաքում իր դռները պաշտոնապես բացեց Ֆասթ Կրեդիտի նոր մասնաճյուղը

23.03.2022 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ #«Կապան» մասնաճյուղ
Մարտի 18-ին Կապան քաղաքում տեղի է ունեցել Ֆասթ Կրեդիտի «Կապան» մասնաճյուղի  պաշտոնական բացումը։ Վերջինս երկրորդն է Սյունիքի մարզում եւ իր գործունեությունը սկսել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերից։

Նորաբաց մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի են շուրջօրյա, շաբաթը 7 օր։ Լուսավոր ու ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում:

Կապան քաղաքի եւ հարակից շրջանների բնակչությունը կարող է օգտվել ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ սպառողական, հիփոթեքային եւ բիզնես վարկեր, տարադրամի փոխանակում, փոխառություններ, ապահովագրություն։

«Ֆասթ Կրեդիտը՝ հավատարիմ մնալով որդեգրած հաճախորդակենտրոն քաղաքականությանը, շարունակելու է նոր ու հարմարավետ մասնաճյուղեր բացել ՀՀ ողջ տարածքում՝ պահպանելով մատուցվող ծառայությունների ձեւաչափը, շուրջօրյա սպասարկումն ու ծառայությունների հասանելիությունը ընկերության բոլոր հաճախորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 3327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW