Օլաֆ Շոլցը խոսել է պատժամիջոցների «հակադարձ ազդեցության» մասին

23.03.2022 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլաֆ Շոլց #Ռուսաստան #պատժամիջոցներ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է դիտարկել «հակադարձ ազդեցության» տեսանկյունից այն երկրների տնտեսությունների զարգացման հնարավորությունների վրա, որոնք ընդունում են դրանք, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Հավանաբար, սա կարճաժամկետ իրադարձություն չէ, այլ ավելի երկար հակամարտություն»,- Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում RBC-ն։

Շոլցը նշել է, որ պատժամիջոցների հակադարձ ազդեցության հարցը վերաբերում է նաեւ Եվրամիության շատ այլ երկրներին, «որոնք ուժեղ են կախված ածուխի, գազի եւ նավթի ներկրումից, նույնիսկ ավելի շատ, քան Գերմանիան»։

Նրա խոսքով՝ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ։ Կանցլերը նաեւ նշել է, որ Գերմանիան մտադիր է որքան հնարավոր է շուտ հասնել անկախության ռուսաստանյան ածուխի, նավթի եւ գազի մատակարարումից. համապատասխան աշխատանքներն իրականացվում են առավելագույն ինտենսիվությամբ եւ արագությամբ։

«Սակայն որոշ դեպքերում դա դեռ պահանջում է շատ ինտենսիվ շինարարական աշխատանքներ եւ, իհարկե, պայմանագրեր, որոնք պետք է կնքվեն ամբողջ աշխարհում: Բայց դրա շուրջ ինտենսիվորեն աշխատում են ամենուր, այդ թվում՝ միահամուռ կերպով Եվրոպայում»,- եզրափակել է Շոլցը:
Դիտում՝ 4204

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW