Ներդրումային կոմիտեն կգնահատի հանրային ներդրումների առաջնահերթությունները

14.03.2022 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ներդրումային կոմիտե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը:

«Այս մարմինը ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները եւ որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաեւ բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»,- նիստի բացմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:



Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի եւ Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:
Դիտում՝ 2967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW