Ակցիայի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ինչպես նշել են բանկում, ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։Մինչեւ ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդը սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչեւ 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչեւ 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել եւ համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ եւ Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով: «ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման եւ հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8604