Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը խոստացել է արագացնել աշխատանքը Հնդկաստանի եւ Պարսից ծոցի երկրների հետ՝ Ռուսաստանին ավելի մեկուսացնելու համար, ինչպես նաեւ հանդես է եկել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ուժեղացման օգտին։«Մենք կարագացնենք մեր աշխատանքը՝ ստեղծելու դաշինքներ տնտեսության եւ անվտանգության ոլորտներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանի եւ Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի շարունակենք մեկուսացնել Ռուսաստանը»,- ասել է նա Վաշինգտոնում մարտի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Միաժամանակ, Թրասը հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման օգտին: «Մենք գիտենք, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, դա աղետալի հետեւանքներ կունենա եվրոպական եւ համաշխարհային անվտանգության համար։ Ուստի մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ եւ ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատելով SWIFT-ը եւ հասնելով նրան, որ G7 երկրները հրաժարվեն ռուսաստանյան նավթից եւ գազից»,- Լիզ Թրասի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Tweet Դիտում՝ 3096