Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցները կուղղվեն Բելառուսի բանկային հատվածի, կրիպտոարժույթների դեմ, ներառելու են Ռուսաստանին ծովային նավագնացային տեխնոլոգիաների մատակարարման արգելքը եւ եւս 160 գործարարի եւ խորհրդարանականի են ընդգրկելու սեւ ցուցակում:Այս մասին այսօր Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր պատժամիջոցների ցանցը։ Սեւ ցուցակում կավելացնենք 160 հոգու, այդ թվում՝ գործարարների եւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամների։ Պատժամիջոցների տակ կհայտնվեն Բելառուսի բանկային հատվածը, ծովային նավագնացության տեխնոլոգիաների արտահանումը, կրիպտոարժույթները»,- ասված է հայտարարության մեջ։ԵՄ-ն համաձայնեցրել է նաեւ ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների սեւ ցուցակում ընդգրկելու հարցը, այժմ այն ներառում է 862 ֆիզիկական անձ եւ 53 կազմակերպություն։Ինչպես այսօր ավելի վաղ հայտարարել էր ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը, համայնքի երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նոր պատժամիջոցներ ռուսաստանյան ղեկավարների ու գործարարների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Ֆրանսիական կողմը պարզաբանել է, որ պատժամիջոցները նախատեսում են «SWIFT համակարգից բելառուսական երեք բանկերի անջատում»։ Tweet Դիտում՝ 3301